|
SIRO BANASTEXCUTYUNNER
- Ինչու է նաև այսպես պատահում?
Ինչ հարկավոր է,քիչ է պատահում, Իսկ ինչ-որ պետք չէ,կա ամեն քայլում: Ինչու?Ասացե'ք,նոր հանդիպելիս Ոմանք անբիծ են իրենց ցույց տալիս, Բայց հակառակն են հետո դուրս գալիս: Ովքեր իրար հետ կապրեին սրտանց, Ինչու են հաճախ լինում անջատված? Ուրիշների հետ և չհասկացված... Եվ ինչու ենք մենք մի պահ կուրանում? Ինչու ենք միայն հետո հասկանում? Թե Ո'վ էր արժանին,բայց ընտրեցինք ու'մ
- Կյանքում հաՃախ սպասում ենք մենք
Որ Մեզ Ասեն Սիրում եմ ՔԵԶ Եվ Շատ հաճախ մոռանում ենք որ նրանք էլ սպասում են մեզ... Այնպես որ դու շատ մի սպասիր որ նա ասի Սիրում եմ Քեզ Այլ դու նրան ընդառաջիր եվ դու ասա Սիրում եմ ՔԵԶ Կյանքում եղիր դու միշտ այդպես Անկեղծ սրտով մաքուր հոգով, Եվ իմացիր որ միշտ կապրես Երկար մի կյանք հանգիստ խղճով Եթե սիրես կյանքում մեկին Եղիր դու միշտ նրա կոխքին Ասա հաճախ, որ Սիրում Ես Եվ դու նույնպես շատ կսիրվես...
- Ա՜խ քեզ ինչպե՞ս ասել,որ քեզ հիշում եմ դեռ,
Ինչպե՞ս չասել , որ դու դեռ թանկ ես ինձ համար , Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել, Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար:
Ինչպե՞ս չասել, որ դու, միայն դու՜ չես թածում, ինչպե՞ս ասել, որ ես ծնվել եմ քեզ համար , Ինչպե՞ս չասել, որ ես միշտ էլ քեզ եմ տենչում, Սակայն ինչպե՞ս ասել , ինչի՞ համար:
Չէ՞ որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ, Եվ այսօրը պարզ էր և ինձ, և քեզ համար… Հիմա ինչու՞ ցավել անցած երջանկությամբ, Եվ չցավե՞լ, ինչու՞, ինչի՞ համար:
Ինչպե՞ս , ինչպե՞ս ասել` նորից արի, արի՜, Ինչպե՞ս չասել,որ ես ապրում եմ քեզ համար: Գեթ չխոստովանե՞լ ցավը մեր սրտերի, Խոստոնովանե՞լ , ինչու՞, ինչի՞ համար….
- ՉԳԻՏԵՄ ԻՆՉՈՒ,
ԵՐԲ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԵՍ ՔԵԶ ԵՄ ՀԻՇՈՒՄ, ԿՅԱՆՔԸ ԻՄ ՉՔՆԱՂ ՀԵՔԻԱԹ Է ԴԱՌՆՈՒՄ. ՈՒ ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՅԴՔԱՆ ՓՈՔՐԻԿ ՈՒ ՆՈՒՐԲ ՍՐՏԻԿՈՒՄ ԱՅԴՔԱՆ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՆՑ Է ՏԵՂ ԱՆՈՒՄ?
- Ահա կրկին լուսնյակ գիշեր.
Եվ ես նստաց լուռ բազմոցին Երազում եմ հենց քո մասին, Գուցե հայտնվես դու ամպերի մեջ, Եվ նույնսկ ինձ հետ մի քիչ զրուցես: Ես ամեն գիշեր աստղ կդառնամ, Որ դեպի քեզ մոտ` երկինք սլանամ Փարվեմ ամպերին ու լուռ քեզ փնտրեմ... Լուսինը տխուր իր հրաշք ձայնով, Գեղեցիկ սիրո մի երգը կերգի, Ու մենք ակամա կփարվենք իրար Ու պարզ երկնքում կբռնենք մի պար Աստղերը պայծառ ու վառ կփայլեն, Ու մեզ երջանիկ լի կյանք կմաղթեն... Բայց, ավաղ, երբ որ արևը ծագի, Եվ ես արթնանամ նորից խոր քնից, Դու կչքանաս հավերժ իմ կյանքից, Ու դու կդառնաս անհաս մի երազ....
|
SIRO BANASTEXCUTYUNNER
- ՏԽՈՒՐ ԶՐՈԻՅՑ
Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր, Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան. Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր, Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։ Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.— Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման, Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ, Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։ Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ, Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.— Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա...
- Թափառում ենք փողոցներում`
Ես քո սիրով, դու` ուրիշի, Այրվում ենք մենք հրդեհներում` Ես քո հրով, դու` ուրիշի: Կարոտում ենք, խնդում, տխրում` Ես քո խոսքով, դու` ուրիշի, Սուզվում քաղցր երազներում` Ես քո տեսքով, դու` ուրիշի: Էհ, ինչ արած, բախտը խռով Թող աշխարհում, մեզ չհիշի, Միայն ապրենք մենք սիրելով` Թեկուզ ես քեզ, դու` ուրիշին...
- ԿՈՏՐԵՑԻՆ ՍԻՐՏԴ,
ՈՉԻՆՉ ՄԻ ՏԽՐԻՐ , ՓՈԹՈՐԿԵՑ ՀՈԳԻԴ ԴԱՐՁՅԱԼ ՄԻ ՏԽՐԻՐ ... ՈՒԺԸ ՔՈ ՍՐՏՈՒՄ ԱՅՆՔԱՆ ՇԱՏ Է ՄԵԾ ՈՐ ԿՈՒՐԱՑՐԵԼ Է ԲՈԼՈՐԻՆ ԿԱՐԾԵՍ
ԹԵ ԴՈՒ ՍԻՐԵՑԻՐ, ՔԵԶ ՉՍԻՐԵՑԻՆ ՄԻ ՏԽՐԻՐ ՈՉԻՆՉ, ՆՐԱՆՑ ԿՈՐՈՒՍՏՆ Է... ՔՈ ՍԻՐՏԸ ԱՅՆՔԱՆ ՄԵԾ Է ՈՒ ԲԱՐԻ ՈՐ ՆՐԱՆՑ ՓՈՔՐ ՍՐՏՈՒՄ ՏԵՂ ՉԻ ԱՆԻ
- Ես հիմա արդեն հասկանում եմ դա,
Հիմա, երբ այլևս հեռու եմ քեզնից, Հասկանում, որ քեզ կարոտում եմ շատ, Երբ դու լինում ես հեռու ինձանից: Ինձ շատ դժվար է շատ հեռու լինել, Շատ հեռու այդքան շատ սիրող սրտից, Ես այնքան ուզում եմ միշտ քեզ հետ լինել, Լինել գրկիդ մեջ, լինել սիրելիդ: Իսկ աչքերս, տե’ս, աչքերս, ահա’, Կարոտել են քեզ ու քո աչքերին: Բայց ես դնում եմ մի մեծ վերջակետ, Վերջակետ բոլոր այս կարոտներին, Չնայած նրան, որ սիրում եմ քեզ, Կփորձեմ հաղթել շատ մեծ այս ցավին:
|